Առաջին բժշկական օգնություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան` կրծքավանդակի շրջանի ցավերով:
«Մեկը ֆերմեր էր. ցավ զգալուն պես անմիջապես մեզ մոտ էր եկել: Իսկ ահա մյուսը մի քանի ժամ սպասելուց հետո էր ժամանել», - պատմում է սրտաբանը:
Տարբեր որոշումները տարբեր ազդեցություն թողեցին հիվանդների վրա. ֆերմերն՝ անհրաժեշտ բուժումը ստանալով, հաջորդ օրն իսկ աշխատանքի վերադառնալու թույլտվություն ստացավ: Իսկ ահա երկրորդ հիվանդի սրտի մկաններին անդառնալի վնաս էր հասցվել, հաղորդում է NewsMax Health-ը:
Ստորեւ ներկայացնում ենք բարդություններ, որոնց պարագայում անհապաղ բուժումը կարող է կենսական կարեւորություն ունենալ.
- Ցավ` կրծքավանդակի շրջանում. հնարավոր է` 90 րոպե ունեք
Կրծքավանդակի շրջանում ցավը երբեք չպետք է արհամարհել, հատկապես, եթե այն կտրտվող շնչառությամբ եւ կրծքավանդակի ճնշմամբ է զուգորդվում: Կարող են այլ նախանշաններ եւս լինել` գլխապտույտ, ուժեղ քրտնարտադրություն, պարանոցի, ուսի կամ բազկի ստորին հատվածում զգացվող, շարժմանը զուգընթաց ուժեղացող ցավ:
- Կաթված. 3 ժամից չուշանաք: Իշեմիկ կաթվածի դեպքում, երբ զարկերակների մեջ խցանումներ են սկսվում, յուրաքանչյուր րոպեն կենսական կարեւորություն կարող է ունենալ: Հիշե՛ք, որ այդ պարագայում յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում ուղեղի 2 մլն բջիջներ են մահանում: Եթե ժամանակին բուժում չստանաք` կարող եք շարժվելու կամ խոսելու ընդունակությունը կորցնել: Հիվանդության ախտանշաններն են. խոսքի անկառավարելիություն, հավասարակշռության կորուստ, թուլություն, դեմքի, ձեռքերի եւ ոտքերի թմրածություն:
- Գլխի վնասվածք` գիտակցության կորստով. 60 րոպեն ի՞նչ է, որ չհասցնեք: Նատաշա Ռիչարդսոնը 2009թ. դահուկավազքի ժամանակ վայր էր ընկել եւ գլխին ծանր հարված ստացել: Գիտակցությունը վերականգնված 45-ամյա դերասանուհին չէր ցանկացել բժշկական օգնության դիմել: Մի քանի օր անց, էպիդուրալ հեմատոմայի արդյունքում, վրա էր հասել մահը: Դոկտոր Ֆենսթերը խորհուրդ է տալիս նույնիսկ գիտակցության կորստի բացակայության դեպքում անհրաժեշտ ստուգումներ անցնել:
- Կարկամախտ. կարելի է 72 ժամ սպասել: Չնայած մեր օրերում կարկամախտի վարակը հազվադեպ բնույթ է կրում, ավելի լավ է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, քան հետո զղջալ` ոչինչ չանելու համար: Կարկամախտը շատ հեշտ է բուժվում, բայց եւ անուշադրության մատնելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ: Կեղտի մեջ բազմացող վարակը կարող է կենդանիներից անցնել` խայթոցի միջոցով: Բացի այդ, կեղտոտ իրերի հետ շփման արդյունքում, մահաբեր մանրէները կարող են վերքերի, քերծվածքների կամ պարզապես մաշկի ծակոտիների միջով օրգանիզմ ներթափանցել: Եթե վերջին հինգ տարիների ընթացքում վարակի դեմ պատվաստանյութ չեք ընդունել, վերը նկարագրված դեպքերում հարկ է անմիջապես բժշկի օգնությանը դիմել:
- Խորը երակային թրոմբոզ. 2-3 ժամ ունեք: Խորը երակային թրոմբոզի դեպքում ոտքի երակային խցանումները պոկվելու եւ, դեպի թոքերը շարժվելով, զարկերակի էմբոլիա առաջացնելու սպառնալիք են պարունակում: «Խորը երակային թրոմբոզի դեպքում ոտքերի ուժեղ ցավ եւ կտրտվող շնչառություն է նկատվում», - զգուշացնում է դոկտոր Ֆենսթերը: Հիվանդությունը կարող է երկար ժամանակ նստած անցկացնելու արդյունքում ի հայտ գալ:
Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն